Ախտորոշում
Քաղցկեղի հայտնաբերման նոր թեստ
ԱՄՆ-ում հաջողությամբ ավարտվել են թոքերի քաղցկեղի որոշման համար բացառիկ թեստի փորձարկումը, որը թույլ է տալիս ախտորոշել մեկ արտաշնչմամբ:
Կլինիկական փորձարկումները հաստատել են, որ շնչառական թեստը կարող է հայտնաբերել թոքերի քաղցկեղը 83% ճշտգրտությամբ, նաև կարող է տարբերել այս հիվանդության մի քանի ձևերը:
Այսպիսով, քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկի ախտորոշման համար այժմ բավական է միայն արտաշնչել հատուկ խողովակի մեջ և թեստը կորոշի հիվանդության առկայությունը թոքերի համակարգչային տոմոգրաֆիայի ճշտգրտությամբ: Ավելի վաղ այս բուժգործողության համար, սովորաբար կիրառվում էր բարձրտեխնոլոգիական սկանավորումն ու բիոպսիան:
Թոքերի քաղցկեղն աշխարհում քաղցկեղային հիվանդություններից մահվան ամենատարածված պատճառներից մեկն է: Այս հիվանդության բացահայտման համար գոյություն ունեցող թեստերը չափից ավելի սխալ արդյունքներ են գրանցում, ինչն էլ ստիպում է բժիշկներին կատարել բազմաթիվ ոչ պետքական բիոպսիաներ և ռենտգեն հետազոտություններ:
Շնչառական նոր թեստն առավել պարզ է օգտագործման մեջ և բացարձակ անվտանգ պացիենտի համար:
Թեստը հայտնաբերում է ուռուցքի մետաբոլիզմի քիմիական արդյունքը, որն ընկնում է արյան, այնտեղից էլ` արտաշնչվող օդի մեջ: Վարժեցրած շները շնչառությամբ կարող են ճշգրիտ որոշել պացիենտի մոտ թոքերի քաղցկեղի առկայությունը: Սակայն դա չի նշանակում, որ հիվանդանոցների ընդունարանների մոտ պետք է շների համար նախատեսված բներ տեղադրել:
Քրոմատոգրաֆիայի գազային մեթոդը նույնպես թույլ է տալիս շնչառությամբ հայտնաբերել քաղցկեղի մետաբոլիտները, բայց այն շատ բարդ է. պահանջում է որոշակի փորձ և սարքավորումներով հագեցած լաբորատորիա: Երկար տարիներ հետազոտողներն աշխատել են քաղցկեղի որոշման ոչ ինվազիվ շնչառական թեստի վրա: Արդյունքում հաջողվել է ստեղծել պարզ, հուսալի և դյուրակիր թեստ, որը կարող է օգտագործվել յուրաքանչյուր կլինիկայում:
Գիտնականները չեն սահմանափակվում ձեռքբերածով. Metabolomx ընկերությունն աշխատում է թեստի նոր սերնդի վրա, որը կարող է 1000 անգամ ավելի զգայուն լինել այժմյան թեստից և բացահայտել թոքերի և հաստ աղու քաղցկեղը 90% ճշտգրտությամբ:
24.05.2012 Կարդացեք նաև
05.02.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ